Լևոն Արոնյանը հաղթեց առաջին տուրում. Եվրոպայի թիմային առաջնություն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի թիմային առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, շախմատի Հայաստանի հավաքականն Եվրոպայի առաջնության առաջին տուրում խաղում է Իսլանդիայի հետ: Արոնյանն առաջին խաղատախտակին վրա խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 39-րդ քայլին հայ շախմատիստը գերազանցեց մրցակցին և ստիպեց անձնատուր լինել:

Հավաքականի մյուս անդամները` Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և սերգեյ Մովսիսյանը, շարունակեն են պարտիաները:

Հայերեն