Մշակույթ

Մոսկվայում սկսվում են Երեւանի ռուսական դրամատիկական թատրոնի հյուրախաղերը

2 րոպեի ընթերցում

Մոսկվայում սկսվում են Երեւանի ռուսական դրամատիկական թատրոնի հյուրախաղերը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն սկսում Է հյուրախաղերը Մոսկվայում, որտեղ երկու բեմադրություն կներկայացնի ռուս դասականներից՝ «Կրքեր՝ ռեւիզորի շուրջ» եւ «Ամեն ինչ վաճառվում Է» գործերը՝ ըստ Գոգոլի եւ Օստրովսկու պիեսների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են թատրոնում:

Ներկայացումները կկայանան նոյեմբերի 12-ին եւ 13-ին՝ Կինոդերասանի թատրոնում: Երեւանի ռուսական թատրոնի հյուրախաղերն անցկացվում են «Մեծ հյուրախաղեր» ծրագրի շրջանակներում՝ ՌԴ մշակույթի նախարարության, Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի եւ Հյուրախաղային գործունեության աջակցման համերկրային կենտրոնի աջակցությամբ:

Երկու ներկայացումներն Էլ բեմադրել Է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը, որն արդեն նշել Է այդ թատրոնում իր աշխատանքի կեսդարյա հոբելյանը:

«Մենք Մոսկվայում ցուցադրելու համար ընտրել ենք ռուս դասականներին,-ասել Է Գրիգորյանը:-Երկու ներկայացում, որոնք բարձր պարգեւների են արժանացել Սանկտ Պետերբուրգի միջազգային փառատոնում՝ «Կրքեր՝ ռեւիզորի շուրջ» եւ «Ամեն ինչ վաճառքվում Է» գործերը՝ ըստ Գոգոլի ու Օստրովսկու պիեսների: Մեր թատրոնի խաղացանկը ռուսական Է եւ մեր խնդիրը հայ հանդիսատեսին բարձր գրականության հետ ծանոթացնելն Է: Մեր բեմում դասական գործերի կողքին ներկայացվում Է նաեւ ժամանակակից դրամատուրգիան: Մենք բեմադրում ենք Գորինի, Վամպիլովի, Գալինի գործերը: Մեր խաղացանկում երեք ներկայացում կա Սերգեյ Պոլյակովի պիեսների հիման վրա»:

Ինչ վերաբերում Է մոսկովյան հյուրախաղերին, ապա, գեղարվեստական ղեկավարի խոսքով, դա նախեւառաջ, հասունության քննություն Է: «Թատերական այնպիսի Մեքքայում ելույթ ունենալը, ինչպիսին Մոսկվան Է, դա հոգու եւ սրտի տոնն Է, մոսկովյան հանիսատեսի հետ հանդիպման ուրախությունը: Մեր հանդիպումներն իրենց ավանդն են ներդնում հայ եւ ռուս ժողովուրդների մերձեցման գործում»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում