Հասարակական

ԼՂ հիմնահարցի տեղափոխումը այլ հարթակներ կխոչնդոտի խաղաղ կարգավորման գործընթացին. Սերգեյ Լավրով

2 րոպեի ընթերցում

 ԼՂ հիմնահարցի տեղափոխումը այլ հարթակներ կխոչնդոտի խաղաղ կարգավորման գործընթացին. Սերգեյ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորման այլընտրանք չունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ արտգործնախարարությունում կայացած ասուլիսին հայտնեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք վերահաստատում ենք այն դիրքորոշումը, որ ԼՂ հիմնահարցը պետք է լուծվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որը ՄԱԿ-ի կողմից ստացել է համապատասխան մանդատ, և կողմերից մեկի փորձերը այդ հարցը տեղափոխել այլ հարթակներ միայն կխանգարի խաղաղ կարգավորման գործընթացին»,-նշեց նա` մեկնաբանելով ԵԽԽՎքաղաքականհանձնաժողովի բրիտանացի պատգամավորՌոբերտՈւոլթերի՝«ԲռնությանաճըԼեռնայինՂարաբաղումևԱդրբեջանիայլ գրավյալտարածքներում»հակահայկականզեկույցի ընդունումը:

Իր հերթին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով վերը նշված զեկույցի ընդունումը, շեշտեց, որ Ադրբեջանը հերթական անգամ ԼՂ հիմնահարցը փորձում է տեղափոխել այլ միջազգային հարթակներ: «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման միակ մանդատը պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, այլ միջազգային կազմակերպություններ չպետք է քայլեր ձեռնարկեն, որը կխանգարի ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին»,-ընդգծեց Նալբանդյանը` հավելելով, որ ԵԽԽՎ զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերը եղել է «Ադրբեջանի ընկերը» բրիտանական պառլամենտում և մշտապես ֆինանսավորվում էր ադրբեջանական ընկերությունների կողմից:

ԵԽԽՎքաղաքականհանձնաժողովը24կողմ,16դեմձայներիհարաբերակցությամբբրիտանացի պատգամավորՌոբերտՈւոլթերի՝«ԲռնությանաճըԼեռնայինՂարաբաղումևԱդրբեջանիայլ գրավյալտարածքներում»հակահայկականզեկույցըներառելէվեհաժողովիլիագումարնիստի օրակարգ:Ուոլթերն օգտագործել է այնպիսի հակահայկական և ոչ ճշգրիտ ձևակերպումներ, ինչպիսիք են`«հեռացնելՀայաստանիեւայլանկանոնզինվածուժերըԼեռնայինՂարաբաղիու Ադրբեջանիայլգրավյալտարածքներից,ապահովելԱդրբեջանիտարածքների ամբողջականությունը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում