Տարածաշրջանային

Էրդողանն Աբդուլ Համիդ սուլթանի պալատն իր աշխատանքային գրասենյակը կդարձնի

1 րոպեի ընթերցում

Էրդողանն Աբդուլ Համիդ սուլթանի պալատն իր աշխատանքային գրասենյակը կդարձնի

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Օսմանյան կայսրության ամենաարյունահեղ սուլթանը համարվող Աբդուլ Համիդ 2-ի սուլթանական պալատը՝ Յըլդըզը, կդարձնի իր աշխատանքային գրասենյակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Յըլդըզ պալատը նախագահական ապարատին շնորհվելուց հետո վերանորոգվել է, և ակնկալվում է, որ արդեն 2016 թվականից Էրդողանն այն օգտագործելու է ինչպես արտերկրից եկած, այնպես էլ ներսի պատվավոր հյուրերի ընդունելության համար: Հենց այս պալատում էր կայացել Էրդողանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ժամանակ սրահի բազկաթոռները, որոնք չափից ավելի ոսկեզօծ, ճոխ ու անճաշակ էին, սոցցանցերում և միջազգային ԶԼՄ-ներում լայն քննարկման և զավեշտի առիթ էին դարձել:

Յըլդըզ պալատը կառուցվել է Սելիմ 3-րդ սուլթանի օրոք նրա մոր՝ Միհրիշանի համար, սակայն Աբդուլ Համիդ 2-րդի ժամանակ այն սկսել է օգտագործվել որպես սուլթանական գլխավոր պալատ:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում