Տարածաշրջանային

Միջազգային դիտորդները խախտել են ՄԱԿ-ի պահանջները` օգնելով օրինականացնել խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում. EPDE զեկույց

6 րոպեի ընթերցում

Միջազգային դիտորդները խախտել են ՄԱԿ-ի պահանջները` օգնելով օրինականացնել խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում. EPDE զեկույց

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ Եվրոպայում ընտրություններին հետեւող «Ժողովրդավարական ընտրությունների գծով եվրոպական պլատֆորմ» (EPDE) ցանցը հայտնել է, որ միջազգային դիտորդները խախտել են ՄԱԿ-ի պահանջները` օգնելով օրինականացնել նոյեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակված EPDE զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ մասնակցելով մարդու իրավունքները բացահայտորեն խախտող Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրություններին` միջազգային դիտորդները վարկաբեկել են ընտրություններին հետեւելու ինստիտուտը եւ վնաս են հասցրել այն խորհրդարանների ու միջազգային կազմակերպությունների հեղինակությանը, որոնք նրանք ներկայացնում են:

Զեկույցի համաձայն, Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն անցել են Եվրամիության հետ այդ երկրի միջեւ լարված հարաբերությունների ժամանակաշրջանում: Բազմաթիվ փորձագետներ, քաղաքագետներ, միջազգային կազմկերպությունների ներկայացուցիչներ եւ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հրաժարվել են դիտորդներ ուղարկել Ադրբեջան, իսկ եվրոպական իստիտուտները լուրջ անհանգստություն են հայտնել այդ երկրում մարդու իրավունքների խախտումների հետ իրավիճակի առնչությամբ:

Նշվում է, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հրաժարվելուց հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը միակ եվրոպական կազմակերպությունն է եղել, որ օգնել է միջազգային եւ եվրոպական հանրության աչքում օրինականացնել Ադրբեջանի խորհրդարանում ընտրությունները:

Ըստ EPDE-ի` միջազգային առաելությունները, որոնք գրանցվել են Ադրբեջանում վերջին խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար, խախտել են միջազգային չափանիշները:

Ադրբեջանում անցկացված ընտրություններին հետեւելու գծով միջազգային առաքելությունների աշխատանքի գնահատման մասին EPDE զեկույցի համաձայն` պաշտոնապես գրանցված 40 միջազգային առաքելություններից ոչ մեկն այդ երկրում ընտրությունների երկարատեւ դիտարկում չի անցկացրել: Միայն երկու առաքելություններ են հրապարակել ընտրություններին հետեւելու իրենց մեթոդաբանությունը: Ընտրությունների օրը 24 միջազգային դիտորդներ ԶԼՄ-ներում դրական գնահատակն են տվել ընտրական գործընթացին դեռ մինչեւ ընտրատեղամասերի փակվելը: Դրանց մեջ են ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Խորդի Խուխլան եւ պատվիրակության անդամ Ավգուստին Կոնդեն:

Ըստ EPDE-ի` առաքելությունները խախտել են ՄԱԿ-ի «Ընտրություններին հետեւելու միջազգային սկզբունքների հայտարարագրի» գլխավոր պահանջները, հատկապես այն կետը, որում ասվում է, որ կազմակերպությունը չպետք է միջազգային առաքելություն ուղարկի որեւէ երկիր այն պայմաններում, որոնցում նման առաքելության ուղարկումը կարող է ընկալվել որպես ոչ դեմոկրատական ընտրական գործընթացի օրինանականացման ճանաչում:

Սեփական մոնիտորինգի արդյունքների հիման վրա EPDE-ում եկել են այն եզրակացության, որ միջազգային դիտորդների, առաքելությունների, կազմակերպությունների եւ փորձագետների մեծ թվով հարցարույցները, մեկնաբանությունները եւ ԶԼՄ-ներում հայտարարությունները մինչեւ ընտրություններն ու ընտրությունների օրը հեռու են եղել չեզոքությունից եւ անաչառությունից, ինչը կասկածի տակ է դնում Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների օրինականությունը: EPDE-ն նաեւ կասկածի տակ է դնում ԵԽԽՎ եզրակացությունը եւ գտնում է այն չհիմնավորված:

Ադրբեջանում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների` ԿՈՎ կողմից հրապարակված նախնական արդյունքներով հաղթել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը` խորհրդարանում ստանալով 125 պատգամավորական տեղերից 71-ը:

Ադրբեջանում անցկացված ընտրություններում ոչ մի նշանակալից ընդդիմադիր կուսակցություն չի մասնակցել:

Ադրբեջանի ընդդիմադիր եւ դեմոկրատական ուժերի «Ազգային խորհուրդ» միավորումը, որը ներառում է տասնյակ առաջատար ընդդիմադիր կուսակցություններ եւ հասարակական կազակերպություններ հայտարարել են, որ երկրում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ չեն, դա Ադրբեջանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունն է, եւ որ իրենք չեն ճանաչում այդ ընտրությունների արդյունքները: Այդ մասին, առանձին հայտարարությամբ հանդես են եկել նաեւ Ադրբեջանի դեմոկրատական նախաձեռնությունների ինստիտուտը, «Մուսավաթ» կուսակցությունը, REAL շարժումը, NIDA քաղաքացիական շարժումը եւ Դասական ժողովրդական ճակատ կուսակցությունը:

Եվրոպայի խորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հակադեմոկրատական է անվանել:

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) Ադրբեջանի իշխանությունների կողմից մտցված սահմանափակումների պատճառով հրաժարվել էր երկրում խորհրդարանական ընտրությունների դիտորդությունից: Նման որոշում էր ընդունել նաեւ Եվրոպայի Խորհրդարանը:

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Տարածաշրջանային

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Քաղաքականություն

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Տարածաշրջանային

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Տարածաշրջանային

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Տարածաշրջանային

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Տարածաշրջանային

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Տարածաշրջանային

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Տարածաշրջանային

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Տարածաշրջանային

Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում