Մարկոսը ճանաչվել է «Ակտոբե»-ի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպանՄարկոս Պիզելլինճանաչվել է ղազախական «Ակտոբե»-ի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է ակումբի երկրպագուների կայքը:
31-ամյա ֆուտբոլիստը, ով նախորդ ամիս դարձել է մեկ գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ, ստացել է հատուկ պատվոգիր: