Մշակույթ

Պետերբուրգում կբացվի Կոմիտասի հուշարձանը

1 րոպեի ընթերցում

Պետերբուրգում կբացվի Կոմիտասի հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի Վասիլեւյան կղզում նոյեմբերի 6-ին կբացվի Կոմիտասի՝ Ռուսաստանում առաջին հուշարձանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են քաղաքի կառավարության մամուլի ծառայությունում:«Երգահան Կոմիտասի հուշարձանի տեղադրման նախաձեռնողը Սանկտ Պետերբուրգում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչությունն է՝ Պետերբուրգի Վասիլեոստռովյան շրջանի վարչակազմի աջակցությամբ»,- նշել են մամուլի ծառայությունում:

Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը պլանավորում են մասնակցել Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն եւ Երեւանի քաղաքագլուխ Տարոն Մարգարյանը:

Վասիլեւյան կղզում քաղաքի հիմնադրման ժամանակներից հաստատված է հայ համայնքը: Երգահանի 3-մետրանոց գրանիտե քանդակը տեղ է զբաղեցրել Կամսկի այգու կենտրոնում՝ Սմոլենկա գետից ոչ հեռու:

Ավելի վաղ Կոմիտասի հուշարձաններ են տեղադրվել Դեթրոյթում, Փարիզում, Քվեբեկում եւ այլ վայրերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում