Օմբուդսմենն առաջիկայում հանդես կգա դատապարտյալների խնդիրների վերաբերյալ հայտարարությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդիպում է ունեցել իրենց պայմաններից դժգոհող և հացադուլ հայտարարած դատապարտյալների հետ և առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2016 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանը՝ պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին:

Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ ԲՀԿ խմբակցությունը ցմահ դատապարտյալների հարազատներից կրկին նամակ է ստացել, որում ներկայացվել են դատապարտյալների խնդիրները: «Ես կարծում եմ, որ դուք ծանոթ եք այս խնդրին, և ես կցանկանայի լսել ձեր դիրքորոշումն այդ խնդրի վերաբերյալ: Կան գործեր, որոնք դատական կարգով պետք է պարտադիր վերանայվեն: Մենք նրանց անընդհատ հույս ենք տալիս, ասում ենք, որ այդ խնդիրները կքննարկվեն, սակայն սայլը տեղից չի շարժվում: Եվ երկրորդ կարևոր խնդիրը, որի վերաբերյալ մենք պարբերաբար ստանում ենք դատապարտյալների դժգոհությունները, վերաբերում է վաղաժամկետ պայմանական ազատման այդ չարաբաստիկ հանձնաժողովի գործունեության հետ: Այդ հանձնաժողովի գործունեությունն ուղղակի աղետ է դարձել: Չե՞ք կարծում, որ այդ հանձնաժողովը պետք է լուծարվի՝ ավելի արդար սկզբունքներով գործելու համար: Կամ ընդհանրապես թող չգնան կալանավայրեր` մարդկանց հույս տաու և հետո մերժելու բոլոր դիմումները, կամ, այսպես ասած, «գիր-ղուշի» տարբերակով, որը ցանկանան` մերժեն: Երբ նայում ես մոտիվացիան, թե ինչու է այս կամ այն դիմումը մերժվել, ուղղակի տրամաբանական որևէ բան չկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զոհրաբյանը:

ՀՀ ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց, որ նոյեմբերի 4-ին Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպում է ունեցել դատապարտյալների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին: «Առաջիկայում Օմբուդսմենը այդ մասին հայտարարությամբ հանդես կգա: Առայժմ ես այսքանը կարող եմ ասել»,- ընդգծեց Արեյանը:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե շատ լավ է այն, որ ՄԻՊ-ն առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա, նման հայտարարություններ ամեն օր լինում են, սակայն որևէ փոփոխություն չի լինում: «Խնդիրը կայանում է նրանում, որ այս կարևոր հարցը լուծում չի ստանում: Հայտարարություններ մենք էլ ենք անում, դուք էլ եք անում: Հայտարարություններ էլի կանենք, սակայն խնդիրը դրանով լուծվո՞ւմ է: Այս է խնդիրը: Ես կարծում եմ, որ մենք պետք է համատեղ ուժերով հրավիրենք այդ վաղաժամկետ պայմանական ազատման հանձնաժողովի անդամներին, փորձենք հասկանալ՝ միգուցե նրանց գործունեության մեջ այնպիսի մի սկզբունք է դրված, որ մենք չենք հասկանում, մեր ինտեկելտը չի բավարարում հասկանալու համար, թե ինչպես են աշխատում, որ նրանց աշխատանքից դժգոհ են համատարած բոլորը»,- եզրափակեց Զոհրաբյանը:

Հայերեն العربية

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը