Լիլհամերի ձմեռային պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերին մնացել է 100 օր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 100 օր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Նորվեգական Լիլհամեր քաղաքն իր պատմության մեջ երկրորդ անգամ դառնալու է Օլիմպիական մայրաքաղաք: 1994 թվականին Լիլհամերն առաջին անգամ ընդունել է XVII ձմեռային Օլիմպիական խաղերը: Այժմ հերթը պատանեկան Օլիմպիական խաղերինն է: Ուղիղ 100 օր հետո` փետրվարի 12-ին նորվեգական այս քաղաքում կվառվի Խաղերի կրակը: Պատանեկան երկրորդ ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու են 15-18 տարեկան մարզիկներ, աշխարհի 70 երկրներից, ովքեր կմրցեն 15 մարզաձևում: Խաղերը կավարտվեն փետրվարի 21-ին:
Կարդացեք հոդվածը` Русский