Տարածաշրջանային

Վրաստանի ազգային բանկը ներկայացրել Է լարիի նորացված դիզայնը

1 րոպեի ընթերցում

Վրաստանի ազգային բանկը ներկայացրել Է լարիի նորացված դիզայնը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ազգային արժույթի՝ լարիի նորացված թղթադրամները հանրապետության Ազգային բանկը շրջանառության մեջ կդնի 2016 թվականից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է բանկի նախագահ Գեորգի Քադագիձեն: 20, 50 եւ 100 անվանական արժեքով նորացված թղթադրամները կթողարկվեն փուլ առ փուլ եւ շրջանառության մեջ կլինեն նախորդ Էմիսիաների թղթադրամների հետ մեկտեղ:

«Սա թղթադրամների դիզայնի առաջին զգալի նորացումն Է 20-ամյա պատմության ընթացքում»,- ասել Է Քադագիձեն:

Նոր թղթադրամները հանդերձված են պաշտպանական նշաններով, որոնք ստացվել են արդի եւ բարձրտեխնոլոգիական գործընթացի շնորհիվ, եւ միեւնույն ժամանակ հեշտությամբ նկատելի են սպառողին: Անվանական արժեքի ճանաչման նպատակով նշաններ են արվել նաեւ թույլ տեսողությամբ անձանց համար: Նորացված թղթադրամները պատրաստվել են այնպիսի նյութերի եւ պաշտպանիչ մեխանիզմների օգտագործմամբ, որոնք մեծացնում են դրանց կայունությունը կեղտոտման եւ բնական մաշման նկատմամբ:

5 եւ 10 լարի անվանական արժեքով թղթադրամները կնորացվեն ավելի ուշ, հաղորդել Է Sputnik-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում