Տնտեսություն

Հայաստանը ԵԱԶԲ-ից 300 միլիոն դոլարի վարկ կստանա տնտեսական կայունության ծրագրի համար

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ԵԱԶԲ-ից 300 միլիոն դոլարի վարկ կստանա տնտեսական կայունության ծրագրի համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին 300 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանում տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված եռամյա բարեփոխումների ծրագրի նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ի հարցադրմանն ի պատասխան հայտնել էԵվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:«Այս պահին մակրոտնտեսական քայլերն ամբողջությամբ համաձայնեցված են Հայաստանի Հանրապետության կառավարության հետ: Նախագիծը արժանացել է բոլոր փորձագիտական խորհուրդների հավանությանն ու Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի դիտարկման ներքո է: Պաշտոնական որոշումից հետո կհամաձայնեցվեն վարկի տրամադրման պայմանները, որին կհետևի վարկի համաձայնագրի հաստատումը հայկական կողմից: Բացառված չէ, որ առաջին տրանշը` 100 միլիոն դոլարի չափով, կտրամադրվի արդեն այս տարվա վերջին: Հետագա երկու տրանշները կհաշվարկվեն 2016-2017 թթ-ի համար»,-տեղեկացրել է Պանկինը:

Նրա խոսքով` բանկը վարկը տրամադրում է 20 տարով, 10 տարի արտոնյալ ժամկետով, 2 տոկոս տարեկան տոկոսադրույքով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում