Տարածաշրջանային

Սիրիայի ահաբեկչական խմբավորումները շնորհավորական նամակ են հղել Էրդողանին

1 րոպեի ընթերցում

Սիրիայի ահաբեկչական խմբավորումները  շնորհավորական նամակ են հղել Էրդողանին

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում գործող 12 ահաբեկչական խմբավորումներ Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորական նամակ են հղել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները` հղում կատարելով «Ալ Գուդսուլ Արաբի» թերթին:

Շնորհավորական նամակ ուղարկած ճանաչված ահաբեկչական խմբավորումների մեջ են նաեւ իրենց հատուկ դաժանությամբ անմեղ մարդկանց սպանություններով հայտնի «Ջեյսուլ Իսլամ» եւ «Ահրար էշ Շամ» կազմակերպությունները:

Էրդողանին առանձին շնորհավորել է նաեւ «Ազատ Սիրիայի բանակ» խմբավորումը:

Լուսանկարը` AFP

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում