Սպորտ

Ռուբեն Հայրապետյանը պայմանավորված և մանիպուլյատիվ խաղերի հարցը քննարկել է ակումբների ղեկավարների հետ

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Հայրապետյանը պայմանավորված և մանիպուլյատիվ խաղերի հարցը քննարկել է ակումբների ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախաձեռնությամբ ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ բարձրագույն խմբի ակումբների նախագահների և նրանց լիազոր ներկայացուցիչների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: Ի թիվս հայկական ակումբային ֆուտբոլի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների, որոնք վերաբերում են մրցավարությանը, կարգապահական, կանոնակարգային և այլ հարցերին, ՀՖՖ նախագահը հայկական ֆուտբոլի պատասխանատուների հետ քննարկեց նաև միջազգային ֆուտբոլային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող, հայկական ֆուտբոլում առկա, ինչպես նաև հնարավոր այնպիսի ռիսկերի խնդիրները, որոնք կապված են անօրինական խաղադրույքների, պայմանավորված և մանիպուլյատիվ խաղերի հետ:

ՀՖՖ նախագահն ակումբների ղեկավարներին ներկայացրեց խնդրի որոշ հանգամանքներ, խոսեց կատարվող և կատարվելիք աշխատանքների մասին, ինչպես նաև հորդորեց լինել զգոն և կենտրոնացնել ուժերը համատեղ պայքարելու 21-րդ դարի ֆուտբոլային այս չարիքի դեմ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում