Տարածաշրջանային

Ստամբուլում սպանվել է Ռուսաստանում ծայրահեղական ճանաչված ինտերնետային կայքի ղեկավարը

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում սպանվել է Ռուսաստանում ծայրահեղական ճանաչված ինտերնետային կայքի ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում գնդակահարել են Չեչնիայում ահաբեկչության գլխավոր գաղափարախոսներից մեկի` Մովլադի Ուդուգովի ազգական Աբդուլվահիդ Էդիլգիրիեւին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է International Press Medya-ն:

Սպանությունը կատարվել է Էդիլգիրիեւի տան առաջ: Ականատեսների խոսքով` հարձակվողները երկուսն են եղել: Ներկայում ոստիկանությունը պարզաբանում է տեղի ունեցածի հանգամանքները:

Սպանվածի փեսան` Իսա Ումարովը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Իմարաթ Կավկազ» խմբավորման անդամ: Ինքը` Էդիլգիրիեւը եղել է Ռուսաստանում ծայրահեղական ճանաչված «Կավկազկենտրոն» ինտերնետային ռեսուրսի ադմինիստրատորը:

Մովլադի Ուդուգովը գլխավորել էր ինքնահռչակ Իչկերիայի հանրապետության տեղեկատվության եւ հրատարակչության նախարարությունը, զբաղեցրել էր Իչկերիայի նախագահ Ջոհար Դուդաեւի մամուլի քարտուղարի պաշտոնը: Նա եղել է նաեւ «Իչկերիայի եւ Դաղստանի ժողովուրդների կոնգրես» ահաբեկչական կազմակերպության ստեղծողներից եւ ղեկավարներից մեկը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում