Սիրիայում 13.5 միլիոն մարդ մարդասիրական օգնության ու պաշտպանության կարիք ունի. ՄԱԿ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում շուրջ 13.5 միլիոն մարդ մարդասիրական օգնության և պաշտպանության կարիք ունի:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հոկտեմբերի 30-ին նշել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լարկեն: «Օգնության և պաշտպանության կարիք ունեցողներից ավելի քան 6 միլիոնը երեխաներ են»,- նշել է նա` ընդգծելով, որ տասը ամիս առաջ այդ թիվը կազմում էր 1.2 միլիոն, և այդ ժամանակվանից ի վեր կարիքավորների թիվը կտրուկ բարձրացել է:

Նրա խոսքով` Սիրիայում շուրջ 6.5 միլիոն մարդ գաղթականներ են երկրի ներսում: Ավելի քան 4.2 միլիոն սիրիացիներ լքել են իրենց երկիրը` դառնալով փախստականներ:

«Ավելի քան 11 միլիոն մարդ Սիրիայում օգնության կարիք ունի առողջապահական ոլորտում, իսկ շուրջ ինը միլիոն հնարավորություն չունեն սննդի հիմնական կարիքները հոգալու համար»,- նշել է Լարկեն` ավելացնելով, որ կարիքավորներին օգնություն տրամադրելու հնարավորությունը չափազանց սահմանափակ է, քանի որ 4.5 միլիոն մարդ գտնվում է այնպիսի շրջաններում, որտեղ դժվար է մուտք գործել:

Գրասենյակի տեղեկացմամբ, 393 հազար 700 սիրիացիների բնակվում են շրջափակված տարածքներում: Այս տարի նրանցից օգնություն է ստացել միայն 0.5 տոկոսը, ևս 3.6 տոկոսը օգնություն է ստացել առողջապահական ոլորտում:

Հայերեն English Русский