Լևոն Արոնյանը մեծ սպասելիքներ ունի Եվրոպայի առաջնությունից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մեծ սպասելիքներ ունի Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունից:

«Հայաստանը լավ հավաքական ունի: Մեր ընտրանին պայքարում է առաջին հորիզոնակաների համար: Հուսամ, այս անգամ մենք կկարողանանք Եվրոպայի առաջնությունում լավ հանդես գալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արոնյանի խոսքը մեջ է բերում Chess-news կայքը:

Արոնյանը խոսել է նաև աշխարհի ուժեղագույն շախմատիստների մասին, մասնավորապես, փաստելով. «Երդվում եմ, որ թագի համար պայքարում ինձ դեռ կտեսնեք...Կարծում եմ, որ ես ուժեղագույնն եմ»,-ասել է Արոնյանը:

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում նոյեմբերի 12-22-ը կանցկացվի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը: Վերջինս առաջին անգամ հանդես կգա հավաքականի կազմում:

Հայերեն English Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից