Պարագվայի սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ է ընդունել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարագվայի սենատում ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ։ Բանաձեւն ընդունվել է միաձայն։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Երկիր մեդիան»-ին հայտնել են ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից:

Մանրամասները կհաղորդվեն հաջորդիվ:

Հայերեն العربية English Русский