Տարածաշրջանային

Ադրբեջանից հրեաների գաղթն Իսրայել շարունակվում է

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանից հրեաների գաղթն Իսրայել շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում բնակվող լեռնցի հրեաների 1975 թվականին սկսված եւ Ադրբեջանի անկախացումից հետո մեծացած գաղթն Իսրայել մինչ այսօր շարունակվում է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, modern.az կայքը` հղում կատարելով Իսրայելի ներգաղթի նախարարության 2014 թվականի համար արտասահմանյան երկրներից մշտական բնակության համար գաղթած հրեաների թվաքանակի վերաբերյալ հրապարակած վիճակագրությանը, հայտնել է, որ միայն 2014 թվականին Ադրբեջանից Իսրայել է արտագաղթել 101 հրեա:

2013 թվականին Ադրբեջանից հրեական պետություն արտագաղթել է 134 հրեա:

Պաշտոնական տեղեկություններով` 1975-2009 թվականներին Ադրբեջանից Իսրայել են արտագաղթել 35 հազար հրեա (հիմնականում` լեռնցի հրեաներ):

Միայն 2014 թվականին աշխարհի տարբեր երկրներից Իսրայել մշտական բնակության են արտագաղթել 26 հազար 500 հրեա:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում