ԵԱՀԿ դիտորդներն անկողմնակալ դեր ունեն, նրանց անվտանգությունը երբեք չպետք է վտանգվի. ԱՄՆ դեսպանատուն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը«Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանեց հոկտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ԵԱՀԿ դիտորդական առաքելության դիտարկման ավարտի պահին ադրբեջանական կողմից ավտոմատ հրազենից գրանցված գնդակոծության փաստը:«Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ԵԱՀԿ դիտորդական առաքելության ժամանակ երեկ հնչած կրակոցներն անընդունելի են: ԵԱՀԿ դիտորդներն արժեքավոր և անկողմնակալ դեր ունենանկայուն տարածաշրջանում կայունության ապահովման գործում, և նրանց անվտանգությունը երբեք չպետք է վտանգվի: Մինսկի խմբի համանախագահները մասնակցել են երեկվա առաքելությանը: Մենք ցանկանում ենք, որպեսզի կողմերը համանախագահների հետ համատեղ աշխատանքի միջոցով հասնեն այս հակամարտության տևական կարգավորման` նրանց անվտանգությունը վտանգելու փոխարեն »,-նշված է ԱՄՆ դեսպանատան պատասխանում:

ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից տեղեկացրել էին, որ հոկտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անցել են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից:

Սակայն, դիտարկման ավարտի պահին գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից ադրբեջանական կողմից: Դիտարկումն անց է կացվել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ և ԵԱՀԿ Մինսկիխմբի համանախագահների մասնակցությամբ:

Հայերեն العربية English

NEXT Address-ը Բաթումիում․ ինչո՞ւ է NEXT Property-ի առաջատար նախագիծը գրավում հայ ներդրողների ուշադրությունը

Քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերը

Ամերիկյան կողմը Թրամփի հանձնարարությամբ աշխատում է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տևական խաղաղության հասնելու ուղղությամբ. Քուշներ

FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները

Հայաստանը Չինաստանին է հանձնել պետական սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձին

Առաջիկայում կմեկնարկի Անիի պատմական կամրջի վերականգնման գործընթացը․ Նիկոլ Փաշինյան

Ռոնալդուն ավարտում է կարիերան Պորտուգալիայի ընտրանու կազմում

Միրզոյանը չի բացառել, որ ՀՀ-ն կարող է 2027 կամ 2028 թվականին ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

Կառավարությունը Երևանի մետրոյի ենթակառուցվածքների ծրագրից շուրջ 839 միլիոն դրամ ուղղել է մարզային ճանապարհներին