Մշակույթ

Դամասկոսում կկայանա «Կոմիտաս նահատակ հանճարը» երաժշտական երեկոն

1 րոպեի ընթերցում

Դամասկոսում կկայանա «Կոմիտաս նահատակ հանճարը» երաժշտական երեկոն

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մշակույթի նախարարության հովանավորությամբ և Դամասկոսի հայոց թեմի առաջնորդարանի համագործակցությամբ Դամասկոսում հոկտեմբերի 29-ին տեղի կունենա «Կոմիտաս նահատակ հանճարը» երաժշտական երեկոն:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջից: Միջոցառումը կկայանա Սիրիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի և Դամասկոսի երաժշտական սենեկային երգչախմբի մասնակացությամբ:

Միջոցառումը տեղի կունենա «Դար ալ Ասադ»օպերայի «Դրամա» սրահում:

Աղբյուրի տեղեկացմամբ, Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել սուրբ մյուռոնով ջրօրհնեքի արարողություն: Արարողությունը կայացել է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տեր Արմաշ եպս. Նալբանդյանի գլխավորությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում