Կարեն Անդրեասյանը պատգամավորներին կոչ է անում իրեն քաղաքական իրադարձությունների մեջ ներքաշելու փորձ չանել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը չի պատրաստվում մեկնաբանել քաղաքական իրադարձությունները և պատգամավորներին կոչ է անում իրեն քաղաքական իրադարձությունների մեջ ներքաշելու փորձեր չանել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Անդրեասյանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. տարեկան զեկույցի քննարկման ժամանակ որոշ պատգամավորների, ովքեր անտեղի քննադատել են իր գործունեությունը ու իրեն քաղաքական իրադարձությունների մեջ ներքաշելու փորձեր են արել, հաջողվել է իրեն բարկացնել:

«Այն օրը, երբ ես քաղաքական մեկնաբանություններ կանեմ, հաշվի առեք, որ հրաժարական եմ տալիս: Այդ դեպքում դու դավաճանում ես քո սահմանադրական և օրենսդրական պատվերները, որը քեզ տրված է օրենքով և Սահմանադրությամբ: Ես դա չեմ անելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ընդգծեց Կարեն Անդրեասյանը:

Անդրադառնալով պատգամավորների քննադատություններին, թե զեկույցում չկան սուր հայտարարություններ, և այն չի արտացոլում իրական պատկերը, Անդրասյանն ընդգծեց, որ այնպիսի սուր հայտարարություններ, ինչպիսիք իր զեկույցում են, կարող են շոկի մեջ գցել իր օտարերկրացի շատ գործընկերների:

«Այն սրությունից, որը կա մեր հայտարարությունում և զեկույցում, իմ շատ գործընկերներ ուղղակի շոկի մեջ կընկնեն: Դա ոչ թե նրանից է, որ իրենց երկրում խնդիրներ չկան, այլ որ Օմբուսդմենի ավելի մեղմ հայտարարությունները մյուս հասարակություններում ցնցումներ են առաջացրել: Այն, որ մեր հասարակությունն իմունիտետ ունի կամ չի ցնցվում, դա մեր խնդիրը չէ: Եվ ցնցողները ոչ թե պետք է այստեղ ամբիոնի մոտ օդը ցնցեն, այլ պետք է գնան գործ անեն և իրենց ձախողված քաղաքականության մեջ չփորձեն մեղադրել Օմբուդսմենին: Սա վերաբերվում է իշխանական և այն ընդդիմադիր գործիչներին, ովքեր փորձում են հիվանդ գլխից խնդիրը փոխանցել առողջ գլխին: Առողջ գլուխն այսօր Հայաստանում հազվագյուտ ինստիտուտ է, և այդ ինստիտուտներից մեկը Օմբուդսմենի ինստիտուտն է, այնպես որ թող մտածեն իրենց հիվանդ գլուխների մասին»,- եզրափակեց Կարեն Անդրեասյանը:

Ազգային ժողովում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. տարեկան զեկույցի քննարկման ընթացքում ընդդիմադիր պատգամավորներ Արամ Մանուկյանը և Գագիկ Ջհանգիրյանը խիստ քննադատության ենթարկեցին զեկույցը՝ ընդգծելով, որ դրանում չկան սուր հայտարարություններ և այն չի արտացոլում իրականությունը: Պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարել էր, որ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է Հայաստանի թիվ մեկ ընդդիմադիրը լինի, սակայն զեկույցից զգացվում է, որ այդպես չէ:

Հայերեն

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս