Տարածաշրջանային

Թուրքական ոստիկանության կրակոցից վիրավորված թրքուհին մահացել է

1 րոպեի ընթերցում

Թուրքական ոստիկանության կրակոցից վիրավորված թրքուհին մահացել է

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ձախակողմյան «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատ» (DHKP-C) կազմակերպության դեմ իրականացված գործողության շրջանակում թուրքական ոստիկանության կողմից արձակած կրակոցից վիրավորված Դիլեք Դողանը մահացել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Միջադեպը տեղի էր ունեցել հոկտեմբերի 18-ին: Մեջքի հատվածում վնասվածք ստացած Դողանը գտնվել է բժիշկների վերահսկողության տակ, սակայն հոկտեմբերի 25-ին կյանքին հրաժեշտ է տվել:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում