Իրադրությունը Սիրիայում

Ասադը հայտարարել է Սիրիայում խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին

2 րոպեի ընթերցում

Ասադը հայտարարել է Սիրիայում խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռուս խորհրդարանականների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է, որ պատրաստ է քննարկել Սիրիայի Սահմանադրության փոփոխությունների հարցն ու անցկացնել խորհրդարանական ընտրություններ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ինտեֆաքսին» հայտնել է ռուսաստանյան պատվիրակության ներկայացուցիչ, Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Յուշենկոն:

«Հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել քննարկել Սիրիայի Սահմանադրության փոփոխությունները, ինչպես նաեւ անցկացնել ազատ խորհրդարանական ընտրություններ բոլոր այն քաղաքական ուժերի մասնակցությամբ, որոնց նպատակը Սիրիայի բարգավաճումն է»,- ասել է Յուշենկոն:

Բացի այդ, պատգամավորի խոսքով, Ասադը մեկնաբանել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները` զուգահեռներ անցկացնելով այն ամենի հետ, ինչ ներկայումս կատարվում է Սիրիայում:

«Չնայած երկրները տարբեր են, սակայն տեղի ունեցողի ճարտարապետը նույնն է: Ուկրաինայի ազգայնականներն ու «Իսլամական պետության» ահաբեկիչները մեկ կենտրոնից են կառավարվում»,- մեջբերել է Յուշենկոն Ասադի խոսքերը:

Հանդիպման ընթացքում Ասադը հրավիրել է ռուսաստանյան ընկերություններին մասնակցել Սիրիայի արդյունաբերական ու տնտեսական ներուժի վերականգնմանը, մասնավորապես` նավթի արդյունահանման եւ ազատված տարածքներում բնակավայրերի վերականգնման առումով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում