Տարածաշրջանային

Թուրքիայում երգչին սպանել են քրդերեն երգ կատարելու համար

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում երգչին սպանել են քրդերեն երգ կատարելու համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Ավջըլար թաղամասի ակումբներից մեկում քրդերեն երգելու համար հենց բեմի վրա դաժանորեն սպանվել է ազգությամբ քուրդ երգիչ Սելիմ Սերհադը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը, այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է երգչի ընկերը` Օնուր Աքայը:

«Երիտասարդ երգիչ Սելիմ Սերհադը հաշտության եւ խաղաղության մասին քրդերեն երգեր երգելու համար սպանվել է հենց բեմի վրա: Անհայտ անձինք հարձակվել եւ դանակի հարվածներ են հասցրել երգչին: Նա 3 երեխաների հայր էր», -գրել է Օնուր Աքայը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում