Միջազգային

ԱՀԿ-ն մսամթերքը կներառի քաղցկեղածինների ցուցակում

1 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ն մսամթերքը կներառի քաղցկեղածինների ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պլանավորում Է այնպիսի մթերքներ, ինչպիսիք են բեկոնը, կոտլետները եւ նրբերշիկը, ներառել պոտենցիալ քաղցկեղածինների ցուցակում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով բրիտանական The Daily Mail-ին, բժիշկները պատրաստ են մսից պատրաստված մթերքները դնել քաղցկեղ առաջացնող այնպիսի նյութերի հետ մի շարքում, ինչպիսիք են մկնդեղը եւ ասբեստը: Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ թարմ միսը նույնպես կհայտնվի «քաղցկեղածինների հանրագիտարանում», ընդ որում ԱՀԿ-ն, նկատի առնելով մսի «մահացու» վտանգավորությունը, այն կդնի «պահածոներից մի փոքր պակաս վտանգավոր» մակարդակի վրա:

Գիտնականները պարզաբանում են, որ այդ մթերքների օգտագործումը, «ամենայն հավանականությամբ, կարող Է մեծացնել» աղիների քաղցկեղի վտանգը: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, քաղցկեղածինների ցուցակի նորացումը տեղի Էունենում Է այն աճող անհանգստության ֆոնին, որ քաղցկեղից Մեծ Բրիտանիայում տարեկան մահանում Է 150 հազարից ավելի մարդ: ԱՀԿ-ն պատրաստ Է ավելի հեռուն գնալ եւ հայտարարել, որ վերամշակված միսը քաղցկեղ Է առաջացնում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում