Զվարթնոց տաճարը հոկտեմբերի 24-ի երեկոյան կլուսավորվի կապույտ լույսով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի օրը` հոկտեմբերի 24-ին, անդամ պետությունները կմիանան ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70 ամյակին նվիրված «Միացյալ ազգերի աշխարհը դարձնենք կապույտ» եզակի տոնակատարությանը: Աշխարհի ամենատեսարժան հուշարձանները, շինությունները, կամուրջներն ու այլ հիշարժան կառույցներ կլուսավորվեն կապույտ լույսով: Այն հնարավորություն կտա ընդգծելու ՄԱԿ-ի անդամ պետությունների միջև հարաբերությունը, ինչը նաև խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդ ունի:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70 ամյակի առթիվ անցկացվող եզակի նախաձեռնությանը կմիանա նաև Հայաստանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունից, հոկտեմբերի 24-ին` ժամը 19:00-ից մինչև 21:00-ն, կապույտ լույսով կլուսավորվի Զվարթնոց տաճարը:

2000 թվականից Էջմիածնի Մայր տաճարի, Սուրբ Հռիփսիմեի, Սուրբ Գայանեի և Վաղարշապատի մյուս եկեղեցիների հետ տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Հայերեն

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց հետագա պայքարից

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները