Երևանյան բեսթսելեր 3/35. Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունը վարկանիշային աղյուսակում է

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում էնոր գիրք`Ջոն Գրինի«Աստղերն են մեղավոր»ստեղծագործությունը:Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: «Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից :

ԱնտուանդըՍենտԷկզյուպերիի «Փոքրիկիշխանը»ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի վերահրատարակությամբ, երկրորդ հորիզոնականում է: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

Բրազիլացի գրողՊաուլոԿոելյոյիլավագույն ստեղծագործություններից մեկը`«Ալքիմիկոսը»,երրորդ հորիզոնականում է:Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:

ՋորջՕրուելի«1984»վեպը չորրորդն է: Այն լույս էտեսել Անտարես» հրատարակչության«Արգելված գրքեր»մատենաշարով: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:

Գաբրիել ԳարսիաՄարկեսի«100տարվամենություն»վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, հինգերորդն է: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

ՀարփըրԼիի` դասական դարձած և Պուլիտցերյան մրցանակի արժանացած«Ծաղրասարյակսպանելը…»վեպը վեցերորդ հորիզոնականում է: Վեպի գործողությունները ծավալվում են ամերիկյան մի փոքր քաղաքում համեստ մի ընտանիքի պատմության շուրջ: Իննամյա հերոսուհու աչքերով հետևելով վեպի իրադարձություններին` սկսում ես խորհրդածել այնպիսի լուրջ հարցերի շուրջ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, արդարադատությունը, բարությունը, խիղճն ու պարտքի զգացումը:

ԷլֆրիդեԵլինեկի«Դաշնակահարուհին»յոթերորդ հորիզոնականում է: Այս վեպով Ելինեկը հայտնի դարձավ աշխարհին: Վեպում ներկայացվում է բարդ հոգեբանությամբ մի կերպար, որի ներաշխարհում կանոնիկ կյանքի և սեռական ներքին ձգտումների բարդ հակադրությունն է:

ԳաբրիելԳարսիաՄարկեսի«Սերըժանտախտիօրերին»գործը ութերորդն է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:

ԳաբրիելԳարսիաՄարկեսի «Նահապետի աշունը»ստեղծագործությունը, ինչպես նաև պատմվածքները և հարցազրույցները ամփոփող ժողովածուն իններորդ հորիզոնականում է:

Բեսթսելերների ցանկը եզրափակում է ամերիկացի գրողՖրենսիսՍքոթՖիցջերալդի«ՄեծնԳեթսբին»վեպը, որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Էդիթ Պրինտ/Բուկինիստ 15
2 -1

Անտուան դը Սենտ Էկզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 15
3 *

Պաուլո Կոելյո

«Ալքիմիկոսը»

Անտարես 9
4 +1

Ջորջ Օրուել

«1984»

Անտարես 9
5 +4

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 7
6 *

Հարփըր Լի

«Ծաղրասարյակ սպանելը…»

Զանգակ 7
7 -3

Էլֆրիդե Ելինեկ

«Դաշնակահարուհին»

Անտարես 5
8 +2

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 5
9 *

Գաբրիել Գարսիա Մարկես

«Նահապետի աշունը»

Բուկինիստ 5
10 *

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

«Մեծն Գեթսբին»

Զանգակ 5

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում