2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ավստրիական Lasselsberger (Լասելսբերգեր) ընկերության սալիկների 2016թ. առաջին նմուշներն արդեն «Իդեալ համակարգ»-ում են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից, բոլոր ցանկացողներն արդեն իսկ կարող են ծանոթանալ 2016թ. նորագույն միտումներին, նոր նմուշներին եւ դիզայներական ամենավերջին լուծումներին:
Lasselsberger ընկերությունն իրենից ներկայացնում է պատմության, ավանդույթների, փորձի, նորարարության եւ որակի յուրօրինակ համադրություն: Ընկերությունը գնահատում է որակը եւ ճաշակը: Ձգտում է ընդգծել իր անհատականությունը ինտերիերում:
«Իդեալ համակարգ»-ն առաջարկում է այսուհետ իտալական, իսպանական, ավստրիական եւ այլ երկրների համաշխարհային ընկերությունների սալիկների գլխապտույտ տեսականուց ձեռք բերել ցանկացած սալիկներ եւ յուրաքանչյուր 3-րդ քմ-ի համար վճարել ընդամենը 1000 դրամ:
«Իդեալ համակարգ»-ը տարիներ շարունակ որդեգրել է մի քաղաքականություն, որն ստիպում է բնակարանի վերանորոգման գործում միշտ լինել առաջինը թե՛ ոճով եւ թե՛ նորարարությամբ: Դա իրագործելու համար «Իդեալ համակարգ»-ը յուրաքանչյուր տարի մասնակցում է առաջատար ընկերությունների համաշխարհային ցուցահանդեսներին, ծանոթանում շինանյութի վերաբերյալ բոլոր նորություններին եւ այն ներկայացնում հայ սպառողին: «Իդեալ համակարգ»-ն այն տեղն է, որտեղ հայ սպառողը կարող է միանգամից ծանոթանալ աշխարհում այդ պահին տիրող ոճային փոփոխություններին: