Տարածաշրջանային

Թուրքիայի ոստիկանությունը Անկարայի ահաբեկչության մասին գիտեր 20 օր առաջ. պաշտոնական փաստաթուղթ

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի ոստիկանությունը Անկարայի  ահաբեկչության մասին գիտեր 20 օր  առաջ. պաշտոնական փաստաթուղթ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fox հեռուստաալիքի թուրքական ծրագիրը պաշտոնական փաստաթուղթ է հրապարակել այն մասին, որ թուրքական ոստիկանությունը նախապես տեղյակ է եղել Անկարայում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Fox-ի հաղորդման մեջ ասվում է, որ Թուրքիայի Թունջելի նահանգի անվտանգության տնօրինությունը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից քաղաքներում եւ բնակավայրերում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մասին սեպտեմբերի 17-ին պաշտոնական շրջաբերական է ուղարկել Թուրքիայի ոստիկանական բոլոր բաժանմունքներին:

Փաստաթղթում նշվել է, որ IP-ի անդամ «կենդանի ռումբերը» պատրաստվում են իրենց պայթեցնել հանրահավաքների ժամանակ:

Պաշտոնական փաստաթղթում ասվում է, որ ԻՊ-ն Թուրքիայում մեծ ահաբեկչական գործողություն իրականացնելու մասին որոշում է ընդունել:

«Ծրագրված ահաբեկչական գործողությունն իրականացվելու է ինքնաթիռի կամ նավի առեւանգելու, կամ էլ` մեծ հանրահավաքներից մեկում միաժամանակ մի քանի «կենդանի ռումբերի» ինքնապայթեցմամբ սարսափելի կոտորած իրագործելու միջոցով», -նշվում է փաստաթղթում:

Հոկտեմբերի 10-ին Անկարայում իրականացված ահաբեկչական գործողության հետեւանքով պաշտոնական տվյալներով 106 մարդ զոհվել, 250-ից ավելի մարդ էլ վիրավորվել են:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում