Տարածաշրջանային

Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ 15-ամյա երեխա է ձերբակալվել

1 րոպեի ընթերցում

Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ 15-ամյա երեխա է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական Կայսերի (Կեսարիա) քաղաքում բնակվող 15-ամյա Ու. Է.-ն ձերբակալվել է ինտերնետ-սրճարանի առջևից երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» պարբերականը:

Երեխան հարցաքննվելուց հետո գիշերն անցկացրել է ոստիկանական բաժանմունքում, հետո արդեն աազատ արձակվել: Թե հստակ ինչ վիրավորանք է հասցրել 15-ամյա պատանին Էրդողանին, չի նշվում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում