Տնտեսություն

Կարեն Ճշմարիտյանը կարևորել է գերմանական ընկերությունների ներգրավումը Հայաստանի ենթակառուցվածքային խոշոր ծրագրեր

2 րոպեի ընթերցում

Կարեն Ճշմարիտյանը կարևորել է գերմանական ընկերությունների ներգրավումը Հայաստանի ենթակառուցվածքային խոշոր ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Հոկտեմբերի 21-ինընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին: Ինչպես ««Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ողջունելով նորանշանակ դեսպանին` էկոնոմիկայի նախարարը նշել է, որ ՀՀ և ԳԴՀ միջև ձևավորված են լավ հարաբերություններ, իսկ Գերմանիայի կառավարությունը մշտապես աջակցում է երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը և ընդլայնմանը:

Մաթիաս Քիսլերը պատրաստակամություն է հայտնել իր գործունեությամբ նպաստել երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը: Դեսպանը խնդրել է ներկայացնել համագործակցության համար առաջարկվող ոլորտները: Կարեն Ճշմարիտյանը կարևորել է գերմանական ընկերությունների տարբեր ձևաչափով ներգրավման հնարավորությունը ներկայումս իրականացվող ենթակառուցվածքային այնպիսի խոշոր ծրագրերում, ինչպիսիք են` Իրան-Հայաստան երկաթգծի, Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը և էներգետիկայի բնագավառի այլ ծրագրեր: Նախարարն առաջարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցությունը խթանելու նպատակով հաջորդ տարվա ընթացքում կազմակերպել ոլորտային գործարար համաժողովներ:

Մաթիաս Քիսլերը հետաքրքրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև համագործակցության նոր համաձայնագրի շուրջ նախատեսվող բանակցությունների ընթացքով: Կարեն Ճշմարիտյանը ասել է, որ Հայաստանը մտադիր էխորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ, հաշվի առնելով ԵԱՏՄ և ԱՀԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները:

Քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման և ընդլայնման հեռանկարներն ու տնտտեսական համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում