Քիմ Քարդաշյանի ծննդյան օրը նրա ֆենոմենը փորձել է բացահայտել ռուսական կայքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը տոնում է ծննդյան տարեդարձը: Հոկտեմբերի 21-ին իրապատում շոուի աստղը դարձավ 35 տարեկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Քիմ Քարդաշյանի ծննդյան օրվա առթիվ նրա ֆենոմենը փորձել է բացահայտել ռուսական lady.mail.ru կայքը:

lady.mail.ru-ն հոդվածի սկզբում փորձում է հարցեր բարձրացնել, թե ով է Քիմ Քարդաշյանը և ինչ է նա արել, որ ամբողջ աշխարհը խոսում է նրա մասին: Այնուհետև կայքը նշում է, որ Քիմը ոչ աղմկոտ կինոդերեր և ոչ պլատինե ալբոմներ ունի, սակայն հեղինակավոր հրատարակությունների շապիկներին է հայտնվում ավելի հաճախ, քան Անջելինա Ջոլին: lady.mail.ru-ն հոդվածով փորձում է բացահայտել, թե ինչ է պետք անել հասնելու այն ամենին, ինչ ունի Քիմը:

Կայքը նշում է, որ կարևոր է ծնվել ճիշտ ընտանիքում, և հավելում, որ Քարդաշյանը մշտապես շրջապատված է եղել շքեղությամբ ու հարստությամբ: Այն, որ Քիմը երբեք չի իմացել, թե ինչ է աղքատությունը, որոշ չափով կանխորոշել է նրա ճագատագիրը:

lady.mail.ru-ն Քիմի հաջողության գաղտնիքներից մեկը համարում է այն, որ նա պատրաստ է եղել իր կյանքը վերածել շոուի և միշտ սիրել է իրապատում շոուները: Բացի այդ, կայքը նշում է այն փաստը, որ Քիմն ամուսնացել է PR-ի համար, հետո էլ իր հղիությունն է վերածել շոուի:

Կայքը զարմանք է արտահայտում, թե ինչպես է Քիմ Քարդաշյանի սելֆիների գիրքը մեծ պահանջարկ վայելել: Այն նաև շեշտում է, որ աստղը նույնիսկ իր սեփական ձախողումների վրա գումար է վաստակում, ինչպես նաև հաճախ տարօրինակ հայտարարություններով հանդես գալիս:

Հոդվածագիրը Քիմին համարում է մեծ գործարար, քանի որ նա օդից գումար է վաստակում, ստեղծում օծանելիք, բջջային խաղեր, հրապարակում DVD-ներ սեփական մարզումներով, գովազդում արտադրանք: Վերջերս Քիմը բացել է սեփական կայքը, որում կիսվում է հաջողության գաղտնիքներով. ի դեպ, կայքի պարունակությունը դիտելու համար անհրաժեշտ է վճարել: Վերջում կայքն անդրադառնում է նաև ամերիկահայ աստղի մարմնի բարեմասնություններին:

Ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքն այս տարի ապրիլի 8-ին ժամանեց Երևան: Նրանց հետ Հայաստան է եկել նաև Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը: Քիմ և Քլոե Քարդաշյաններն շրջել են մայրաքաղաքով, այցելել «Մայր Հայաստան» հուշարձան և «Կասկադ» համալիր` ընթացքում լուսանկարվելով և շփվելով հայ երկրպագուների հետ, եղել Գեղարդում: Հայաստանում Քարդաշյանները ծանոթացել են իրենց պատմական հայրենիքի պատմամշակութային վայրերին: Քարդաշյանների այցը մեծ ուշադրության էր արժանացել նաև համաշխարհային մամուլում. տարբեր պարբերականներ և թերթեր այցի շնորհիվ անդրադառնում էին նաև Հայոց ցեղասպանությանը:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA