Ստամբուլի դատախազությունը հետ է ուղարկել Դինքի գործով ներկայացված մեղադրական ակտը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հանրապետական դատախազությունը Հրանտ Դինքի սպանության գործում պաշտոնյաների անփութության առկայության առնչությամբ տարվող հետաքննության շրջանակում կազմված մեղադրական ակտը հետ է վերադարձրել դատախազին «թերությունների առկայության» հիմնավորմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուերիեթ» պարբերականը:

Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գրասենյակի դատախազ Գյոքալփ Քյոքչուն ավարտել է հետաքննությունը Դինքի սպանության գործում պաշտոնատար անձանց «անփութության» վերաբերյալ: Դատախազը 25 կասկածյալի վերաբերյալ պատրաստած մեղադրական ակտը հավանության արժանացնելու նպատակով ուղարկել է Ստամբուլի հանրապետական դատախազություն: Դատախազությունը, սակայն, թերությունների առկայության հիմնավորմամբ որոշում է կայացրել մեղադրական ակտը հետ ուղարկել դատախազին: Գյոքալփ Քյոքչուն պետք է վերացնի թերությունները և այն կրկին ուղարկի հանրապետական դատախազություն:

Հետաքննության շրջանակում անվտանգության աշխատակիցներ Մուհիթթին Զենիթը, Օզքան Մումջուն և Էրջան Դեմիրը ձերբակալվել էին «հանցագործության մեջ անփութության առկայության», անվտանգության գլխավոր վարչության հետախուզական բաժնի ղեկավար Ռամազան Աքյուրեքը` «անփութության պատճառով մահվան պատճառ դառնալու», իսկ Ստամբուլի հետախուզական բաժանմունքի նախկին ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերը` «կանխամտածված սպանությանն աջակցելու» և «հանցանք գործելու նպատակով հանցախումբ ստեղծելու» հիմնավորումներով:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը դատապարտվեց ցմահ բանտարկության, իսկ անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որոշումներ են ընդունվել:

Հայերեն العربية Русский

Վարչապետը Քոչարյանի ընտանիքի գույքն օրինական համարող քաղաքացիներին կոչ է արել հեղափոխություն անել

Եթե մարդն ամբողջ կյանքում պետական պաշտոնի է եղել ու դոլարային միլիարդատեր է, պետք է րոպե առաջ «կուլակաթափ» անել. Փաշինյան

Կանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ, ժողովրդավարական և դիմակայուն պետության կառուցման կարևոր մաս. Լիլիթ Մակունց

Ակբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն է

Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքը

Սեպտեմբերի 17-ի միջոցառումների անոնս

Նոր Սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել մինչև տարեվերջ

Հայաստանը ոչինչ չի զիջել. ՀՀ վարչապետ

Տիգրան Մեծի պողոտայի աջ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ ժամանակավորապես կարգելվի մեքենաների կայանումը

Հայաստանը երբեք չի բարձրացրել 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարցը. Փաշինյան