ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի վերջին օրերին Երկիր մոլորակի գիշերային երկինքը կզարդարվի Օրիոնիդների առավելագույն հոսքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ Նովոստի գերծակալությունը, այս օրերին գիշերային երկինքը յուրաքանչյու մեկ ժամի ընթացքում կզարդարվի մինչև 20-25 ընկնող աստղերով:
Օրիոնիդների հոսքը իր առավելագույն աստիճանին կհասնի հինգշաբթի:
Օրիոնիդների յուրօրինակ «ծնող» է համարվում Գալիլեյի գիսաստղը, որը էլիպտիկ պտտվում է Արևի շուրջ և յուրաքանչյուր 75,5 տարին մեկ անգամ մոտենում է Երկրին: