Հայաստանի տնտեսական և ներդրումային հնարավորությունները ներկայացվել են Իտալիայում կայացած գործարար համաժողովին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա նահանգի մայրաքաղաք Ուդինեում կայացել է Հայաստանի տնտեսական և ներդրումային հնարավորություններին նվիրված գործարար համաժողով՝ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության և ԵՄ հետ առևտրատնտեսական հարաբերությունների լույսի ներքո: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, գործարար համաժողովին մասնակցեցին Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա նահանգի Ֆրիուլի շրջանի առևտրաարդյունաբերական ոլորտի 30-ից ավելի ձեռնարկությունների ներկայացուցիչներ և գործարարներ:

Ողջույնի խոսքով ներկաներին դիմել են Ուդինեի Արդյունաբերողների միության նախագահ Մատեո Տոնոն, առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ջիովանի Դա Պոձձոն, Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը:

Դեսպանության աշխատակից Սոնիա Կիարոտտոն ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրն ու ներդրումային դաշտը, մակրոտնտեսական ցուցանիշները, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ընձեռած հնարավորությունները և ԵՄ հետ առևտրատնտեսական հարաբերությունները:

«Արտադրված է Հայաստանում» զեկույցով հանդես է եկել Վենետիկի «Apindustria» միության փոխնախագահ Գագիկ Սարուխանյանը:

Հայաստանում ներդրումային իրենց դրական փորձի մասին ելույթ են ունեցել «Renco SpA» ընկերության նախագահ Ջովաննի Գասպարինին և «Whirpool EMEA» ընկերության ներկայացուցիչ Գաետանո Կազալայնան:

Համաժողովին հետևել են դեսպան Սարգիս Ղազարյանի, Գագիկ Սարուխանյանի և Սոնիա Կիարոտտոյի B2B հանդիպումները ձեռնարկությունների ղեկավարների հետ:

Դեսպան Ղազարյանը հանդիպել է նաև Ուդինեի շրջանի Պովոլետտոյի քաղաքապետ Անդրեա Ռոմիտոյին, ում հետ քննարկել է տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության հնարավորությունները: Դեսպանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին Պովոլետտոյի կողմից վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ