Life

Ֆրանսիացի և իտալացի հացթուխները պատրաստել են աշխարհի ամենաերկար բագետը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիացի և իտալացի հացթուխները պատրաստել են աշխարհի ամենաերկար բագետը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի և իտալացի հացթուխները պատրաստել են աշխարհում ամենաերկար բագետը` հացաբուլկեղենը: Ցուցանիշը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելովgazeta.ru կայքը, հացաբուլկեղենային արտադրանքի երկարությունը կազմել է 122 մ, որի պատրաստման վրա աշխատել են շուրջ 60 մասնագետներ: Միլանում տեղի ունեցած «Էքսպո 2015» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում բագետի պատրաստման համար պահանջվել է յոթ ժամ:

Հացթուխներից մեկի խոսքով` բագետի պատրաստման ժամանակ դժվարություններ են ի հայտ եկել կապված այն բանի հետ, որ նրանք աշխատել են փողոցում` ցուրտ եղանակին:

Ռեկորդի գրանցվելուց հետո բագետը կտրատվել և բաժանվել է հարյուրավոր այցելուների:

Բագետի նախորդ ռեկորդային ցուցանիշը եղել է 111 մետր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում