ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկուհի Կատրինա Ռեյդֆորդը, ով համարվում էր աշխարհի ամենագեր կինը, նիհարել է գրեթե 230 կիլոգրամով: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով The Huffington Post UK կայքը, 12 տարի առաջ Ռեյդֆորդի քաշը կազմում էր շուրջ 432 կգ: Նա իրեն անվանել էր կես տոննայանոց կին:
Կինը վիրահատության է ենթարկվել և խիստ դիետա պահել` բաղկացած մսից, մրգերից ու բանջարեղենից:
Այժմ կնոջ քաշը կազմում է 203 կգ, սակայն նա դեռ չի ցանկանում կանգ առնել: Ամերիկուհին նախատեսում է էլի նիհարել և ազատվել ավելորդ մաշկից: Նա հայտարարել է, որ այժմ իրենց ավելի երջանիկ ու վստահ է զգում իրեն: