ԿԽՄԿ տարածաշրջանային ղեկավարը ԼՂՀ-ում քննարկել է անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման հարցը
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հոկտեմբերի 19-ին ընդունել էԿարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ-ում ԿԽՄԿ կողմից իրականացվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Կարեն Միրզոյանն անդրադարձել է նաև ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ քաղաքացիների ճակատագրին` ընդգծելով նրանց նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի շարունակական խախտումների անթույլատրելիությունը։
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությանղեկավար Դրագոսլավ Բլաժևիչը։