Տնտեսություն

Հայաստանցիներն ամենից շատ վստահում են ռուսական ապրանքներին. հարցում

2 րոպեի ընթերցում

Հայաստանցիներն ամենից շատ վստահում են ռուսական ապրանքներին. հարցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բնակչությունն ամենից շատ վստահում է Ռուսաստանից ներկրված ապրանքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին են վկայում Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի իրականացրած հարցման արդյունքները:

Հարցմանը մասնակցել է ավելի քան 11 հազար քաղաքացի տարածաշրջանի ինը երկրներից` Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուկրաինայից:

«ԵԶԲ ինտեգրացման բարոմետր 2015» զեկույցում նշվում է, որ սպառողների նախապատվությունները որոշելու համար հարցման մասնակիցներին տրվել է հետևյալ հարցը. «Ո՞ր երկրի ապրանքներն եք նախընտրում գնել, որո՞նց եք ավելի շատ վստահում»:

Հարցմանը մասնակցած Հայաստանի քաղաքացիների 35 տոկոսը նախընտրել է ռուսական արտադրության ապրանքները, այնինչ 25 տոկոսը նախապատվությունը տվել է Գերմանիայից, իսկ 18 տոկոսը` ԱՄՆ-ից ներկրված ապրանքներին:

Հետազոտության արդյունքներով` թեև Հայաստանում ավելի շատ վստահում են ԱՊՀ երկրների ապրանքներին, սակայն 2015 թվականին այդ ցուցանիշը նվազել է: Եթե այս տարվա հարցման ժամանակ ԱՊՀ երկրների ապրանքներին նախապատվություն է տվել հարցվածների 36 տոկոսը, ապա 2014-ին` 50 տոկոսը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում