Սպորտ

Առաջին անգամ անցկացվել է Հեծանվային սպորտի օլիմպիական մարզադպրոցի առաջնություն

1 րոպեի ընթերցում

Առաջին անգամ անցկացվել է Հեծանվային սպորտի օլիմպիական մարզադպրոցի առաջնություն

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքում առաջին անգամ անցկացվել է Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի աշնանային առաջնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, մարզադպրոցի Վանաձոր, Աբովյան և Մասիս քաղաքների մասնաճյուղերից առաջնությանը մասնակցած 63 հեծանվորդների մրցումներով հիմք է դրվել մարզադպրոցի գարնանային և աշնանային առաջնություն անցկացնելու ավանդույթին, որի հիմնական նպատակն է բացահայտել հեծանվորդ երեխաների կարողությունները, գնահատել այս մարզաձևով հետագայում լուրջ զբաղվելու նրանց ներուժը, ինչպես նաև գնահատել մարզիչների կատարած աշխատանքի արդյունքները:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը գավաթներ, մեդալներ և դիպլոմներ է հանձնել առաջնության 2-օրյա մրցումներում (10 կմ անջատ և 30 կմ խմբակային վազք) ընդհանուր հաշվարկով հաղթող ճանաչված Ամու Ասուբովին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած Հենրիկ Երանոսյանին ու Ավագ Գրիգորյանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում