Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-2/37. Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր»

3 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-2/37. Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր»

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակված երկու ուշագրավ գիրք` երկու խորագրի ներքո:

Հայ գրականություն

Գուրգեն Խանջյան «Մատնագիր»

Գիտակցությունն իր կենսագրությունն է գրում` վերահսկված, պատճառահետևանքային հստակ կապերով, հաջորդական` ծնվեց, հաճախեց, ընդունվեց, ծառայեց, ավարտեց... Ենթագիտակցականի կենսագրական գրառումներն այլ են, նույնիսկ մեկնարկն ու ավարտն են անորոշ, ուրիշ պատմություն է, ուրիշ սկզբունքով, ուրիշ առաքելությամբ ու պատվերով գուցե: Այս գիրքը փորձ է պեղելու և երևակելու ենթագիտակցականի կենսագրական գրառումները: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Համաշխարհային բեսթսելերներ

Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր»

Չնայած ուռուցքները փոքրացնող բժշկական հրաշքին, որը Հեյզելին ապրելու եւս մի քանի տարի է պարգեւել, նա,միեւնույն է, անբուժելի հիվանդ է՝ քաղցկեղի վերջին փուլում է: Սակայն, երբ Օգոստոս Ուոթերս անունով շրջադարձային պայծառ կերպարը հանկարծակի հայտնվում է «Քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության խմբակում», Հեյզելի համար կյանքի նոր էջ է բացվում: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր «Աստղերն են մեղավոր» գիրքը մրցանակակիր գրող Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: «Աստղերն են մեղավոր» գիրքը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից : Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում