Իրան

Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է երաշխիքների շուրջ համաձայնագրի լրացուցիչ հայեցակարգի կիրառման մասին

1 րոպեի ընթերցում

Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է երաշխիքների շուրջ համաձայնագրի լրացուցիչ հայեցակարգի կիրառման մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է երաշխիքների շուրջ համաձայնագրի լրացուցիչ հայեցակարգի կիրառման մասին: Հայեցակարգը թույլ է տալիս ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներին իրականացնել միջուկային գործունեության անսպասելի ստուգումներ եւ ընդլայնում միջուկային օբյեկտներ նրանց մուտքի լիազորությունները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին տեղեկացրել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկի Ամանոն:

«Հոկտեմբերի 18-ին գլխավոր տնօրենը տեղեկացվել է Իրանի կողմից, որ Թեհրանը կսկսի կիրառել երաշխքիների մասին համաձայնագրի լրացուցիչ հայեցակարգը` չսպասելով մեջլիսի կողմից այն հաստատելուն, նաեւ ամբողջությամբ կիրականացնի 3.1 կոդը»,- ասվում է հաղորդագրությունում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում