Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը սկսում են պայքարը Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիայում մեկնարկում է Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկությունը, որին ռուսական թիմերի կազմում կներկայանան շախմատի Հայաստանի հավաքականների անդամներ Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ընդգրկված է «Սիբերիա» թիմի կազմում, որտեղ խաղում են նաև Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վանգ Յուն: Կանանց թիմային առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը կխաղա «Ուգրա»-ի կազմում, իսկ նրա թիմակիցները կլինեն Անա Ուշենինան, Նատալիա Պոգոնինան և Մարինա Գուսևան:
Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության առաջին տուրը կկայանա հոկտեմբերի 18-ին: