Հայաստանում ներդումների համար հատկապես նպաստավոր է ՏՏ ոլորտը. տնտեսագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ ,15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներդրումներ անելու համար առաջին հերթին պետք է հաշվի առնել վերջին շրջանում լուրջ զարգացում արձանագրած ոլորտները, հատկապես, տեղեկատվական տեխնելեգիաների ոլորտը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի դիտարկում արեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Հայաստանում ներդրումներ կարելի է անել գրեթե բոլոր ոլորտներում, բայց վերջերս այստեղ հակապես զարգացել են տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները: Որպեսզի ժամանակակից տեխնիկան և տեխնոլոգիան զարգանան, ոլորտում անհրաժեշտ են լուրջ ներդրումներ: Բացի տեղեկատվական տեխնոլոգիաներից, ներդրումներ կարելի է անել նաև փոքր քիմիայի և ճարտարագիտական ոլորտներում»,- նշեց տնտեսագետը` հավելելով, որ Հայաստանի գյուղատնտեսական արտադրությունը էկոլոգիական առումով լավագույն ճյուղերից մեկն է և այստեղ ներդրումները ևս եկամտաբեր կլինեն:

Ցանկացած տնտեսական գործունեթյուն ծավալող, ըստ Բոստանջյանի, շահ է հետապնդում և փորձում իր կապիտալը ներդնել այն տեղում, որտեղ իր գումարները կլինեն անվտանգ և եկամտաբեր: Հայաստանում ստեղծվել է այս երկու հանգամանքների առումով ներդրումային բարենպաստ միջավայր, որի արդյունավետությունը պայմանավորված է նրանով, թե ներդրումներ կատարելու համար ներկայացվող պայմաններն ու արտոնությունները որքան գրավիչ կլինեն օտարերկրյա, ինչու չէ, նաև հայրենական ձեռնարկատերերի համար:

Կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում հավանություն տրվեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի ներկայացրած` Հայաստանի ներդրումային քաղաքականության հայեցակարգին: Ըստ փաստաթղթի՝ գործադիրը պետք է հավելյալ ջանքեր գործադրի առևտուրը պարզեցնելու, մրցունակ բիզնես միջավայր ստեղծելու և ներդրումներին նպաստող հարկային քաղաքականություն վարելու համար։ Այս փաստաթղթով կառավարությունը կապահովի թափանցիկություն, ոչ խտրական մոտեցում բոլոր երկրներից եկած ներդրողների հանդեպ. արձանագրվել է՝ չեն սահմանվի ներդրումների ընդլայնմանը խոչընդոտող պահանջներ, կբացառվեն կրկնակի հարկման դեպքերը և այլն։

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան