Սպորտ

Լևոն Արոնյանը 11-րդն էր աշխարհի բլից առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը 11-րդն էր աշխարհի բլից առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը բլից առաջնությունում զբաղեցրել է11-րդ տեղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայ շախմատիստը 21 հնարավորից հավաքել է 13,5 միավոր: Բլից շախմատում աշխարհի չեմպիոն է դարձել ռուս Ալեքսանդր Գրիշչուկը: Երկրորդ տեղում ֆրանսիացի Մաքսիմ Լագրավն էր, իսկ եռյակն եզրափակել է Վլադիմիր Կրամնիկը:

Արագ և բլից շախմատի աշխարհի առաջնությունն անցկացվում էր Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում: Ավելի վաղ արագ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում