Life

«Փլեյբոյ» ամսագիրը որոշել է այլևս մերկ աղջիկների լուսանկարներ չտեղադրել

1 րոպեի ընթերցում

«Փլեյբոյ» ամսագիրը որոշել է այլևս մերկ աղջիկների լուսանկարներ չտեղադրել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փլեյբոյ» ամսագիրն այլևս չի հրապարակի կանանց ամբողջովին մերկ լուսանկարներ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրտվամիջոցները, այս մասին նշվել է ամսագրի հայտարարության մեջ: «Փլեյբոյ»-ի ամերիկացի սեփականատերերը կարծում են, որ համացանցը մերկությունը դարձել է անհետաքրքիր:

Այն հարցին, թե ինչու է ընդունվել նման որոշում խմբագրությունում պատասխանել են. «Ժամանակները փոխվում են»:

Նորարարությունն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա մարտից, որը հավանության է արժանացրել 89-ամյա հիմնադիր Հյու Հեֆները:

Ավելի քան 60 տարի գոյություն ունեցող «Փլեյբոյ» ամսագրում հայտնվել են հազարավոր գեղեցկուհներ, որոնց թվում` Մերիլին Մոնրոն, Մադոննան, Ջեյն Մենսֆիլդը, Սինդի Քրուֆորդը և Քիմ Քարդաշյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում