Կարծիքներ

Էրդողանը ցեղասպանություն է իրականացնում քուրդ ժողովրդի նկատմամբ. Կնյազ Հասանով

3 րոպեի ընթերցում

Էրդողանը ցեղասպանություն է իրականացնում քուրդ ժողովրդի նկատմամբ. Կնյազ Հասանով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն իսկական ցեղասպանություն է սկսել երկրի տարածքում բնակվող քուրդ ժողովրդի նկատմամբ: Լրագրողների հետ հոկտեմբերի 14-ին կայացած հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահԿնյազՀասանովը: «ԹուրքիայիՆախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադրված է երկրում ներդնել նախագահական կառավարման համակարգը, ինչին խանգարեց քրդական Ժողովուրդների դեմոկրատականկուսակցությունը, որը ընթացիկ տարվա հունիսին Մեջլիսում ստացավ 79 պատգամավորական մանդատ` թույլ չտալով Թուրքիայի Նախագահի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը խորհրդարանում ձևավորել կայուն մեծամասնություն: Այդ հանգամանքը մեծապես զայրացրեց Թուրքիայի ներկայիս իշխանություններին` նրանց դրդելով փաստացի քաղաքացիական պատերազմ հրահրել քուրդ ժողովրդի դեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

Բանախոսը նկատեց, որ թուրքական իշխանությունները մտադրված են ոչնչացնել նաև Սիրիայում բնակվող քրդերին: «Հայտնի փաստ է, որ Թուրքիայի իշխանությունները հովանավորել են «Իսլանական պետություն» ահաբեկչական խմբավորմանը` նպատակ հետապնդելով առաջին հերթին ոչնչացնել մեր ժողովրդին: Սակայն, Սիրիայում բնակվող քրդերը կարողացան ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք հաջողությամբ պայքարում են ԻՊ-ի ահաբեկիչների դեմ»,- շեշտեց Հասանովը` կոչ անելով գերտերություններին դադարեցնել քուրդ ժողովրդի դեմ Թուրքիայի կողմից իրականացվող եղեռնը: «Մենք ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունը, քանի որ այն իսկապես ուղղված է ԻՊ-ի դեմ, ինչը դուր չի գալիս Թուրքիայի իշխող վերնախավին»,-ընդգծեց Կնյազ Հասանովը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք քուրդ ժողովուրդը Թուրքիայի տարածքում ցանկանում է ստեղծել սեփական պետություն, նա պատասխանեց, որ քուրդ ժողովուրդը պայքարում է իր ինքնիշխանության համար, այլ ոչ թե պետություն ստեղծելու համար: «Թուրքիայում բնակվող քրդերի շրջանում քրդական պետություն ստեղծելու մասին խոսակցություններ չկան. առկա է ինքնորոշվելու խնդիրը, որպեսզի մեր բնակության վայրերում մենք իրավունք ունենանք խոսել մեր լեզվով, մեր անձնագրերի «ազգություն» պարբերությունում գրվի «քուրդ», այլ ոչ թե «թուրք»,- հավելեց Հասանովը:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյոք քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կարող է կրկնել ընթացիկ տարվա հունիսին գրանցած արդյունքը, նա ասաց հետևյալը. «Քուրդ ժողովրդի համար ներկայիս իրավիճակում ուղղակի պատվի խնդիր է, որպեսզի այդ կուսակցությունը ոչ միայն կրկնի հունիսին ընտրողների ձայների քանակի արդյունքը (13 տոկոս), այլ ձգտի ավելիին` մոտ 20 տոկոսի»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում