Միջազգային

Իտալիայի վարչապետը դեմ Է արտահայտվել Սիրիայի ռմբակոծումներին

1 րոպեի ընթերցում

Իտալիայի վարչապետը դեմ Է արտահայտվել Սիրիայի ռմբակոծումներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռմբակոծումներով սիրիական ճգնաժամը չի լուծվի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս համոզմունքը հոկտեմբերի 14-ին հայտնել Է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին՝ ելույթ ունենալով ազգային խորհրդարանում: «Եթե ոմանց թվում Է, թե Սիրիայի հիմնախնդիրները միանգամից կլուծվեն ռմբակոծումների օգնությամբ, ես կարող եմ միայն հաջողություն մաղթել, բայց դրանք չեն լուծի խնդիրները»,-ասել Է Ռենցին:

Նա նաեւ այն կարծիքին Է, որ չի կարելի Ռուսաստանի վրա դնել սիրիական ճգնաժամի կարգավորման ամբողջ պատասխանատվությունը: «Սխալ Է Սիրիայում կարգավորման խնդիրը դնել ՌԴ-ի ու նրա դաշնակիցների վրա: Միջազգային հարցերը չեն լուծվում բլից-միջամտություններով»,-ասել Է Իտալիայի կառավարության ղեկավարը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ավելի վաղ Իտալիայի իշխանությունները հայտարարել են, որ, չնայած «Իսլամական պետության» դեմ պայքարի միջազգային կոալիցիային մասնակցելուն, մտադիր չեն միջամտել Սիրիայի իրադրությանը: Նախօրյակին Ռենցին նաեւ ժխտել Է Իրաքում ԻՊ-ի դիրքերին հասցվող ավիահարվածներում իտալական «Տոռնադոներ» օգտագործելու՝ Հռոմում լայնորեն քննարկվող հնարավորությունը:

Լուսանկարը` AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում