Անկարայի ահաբեկիչները խոսում էին ադրբեջաներեն. ահաբեկչության ականատես

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 10-ին Անկարայում ահաբեկչության գործողության 15-ամյա վկա մի աղջիկ (անունը չի բացահայտվում) ոստիկանությանը հայտնել է, որ որպես մահապարտներ կասկածվող անձինք պայթյուններից առաջ գնացել են տարածքում գտնվող մզկիթի զուգարան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլիեթ» թերթ, աղջիկը պատմել է, որ այդ անձինք պայթեցրել են իրենց վրա եղած պայթուցիկները, եւ միջադեպի արդյունքում մաս-մաս լինելով մահացել է նաեւ իր ընկերը: Ոստիկանությունն ուսումնասիրում է աղջկա պնդումները:

Միջադեպի վկան պատմել է, որ պայթյունից առաջ տեսել է մզկիթի զուգարանից դուրս եկող մահմեդական ծածկոցով երկու կնոջ: Հետո ներս է նայել եւ տեսել, որ այնտեղ եւս 4 մարդ կա:

Աղջկա խոսքով` այդ ահաբեկիչների մեջ ադրբեջանցիներ էլ են եղել: Նա ասել է, որ այդ 4 հոգին իրար հետ խոսել են ադրբեջաներեն եւ քրդերեն:

«Նրանք իրար ինչ-որ բան էին ասում: Հետո ռումբերից իֆչ-որ բան էին ուզում սարքել: Իրար միացրած ռումբերը նրանք կապկպեցին սեւ թելով: Նրանցից մեկը դրանք կապեց իր վրա», - իր տեսածը պատմել է աղջիկը:

Վկա աղջիկը հավելել է, որ նրանք նաեւ պայուսակներ ունեին մեջքներին:

«Ես եւ իմ ընկերը դա տեսնելուց հետո դուրս եկանք, եւ մեր տեսածի մասին պատմեցինք ոստիկաններին: Բայց նրանք մեզ չլսեցին…Ահաբեկիչները մեջքների պայուսակները թողեցին եւ գնացին: Ահաբեկիչներից չորսը ներսում էին, չորսը` դրսում: Հետո բոլորը միանգամից գնացին մի ուղղությամբ եւ ռումբերից մեկը պայթեցրեցին այնտեղ: Հետո գետնի վրայից արյունոտ մսակտորներ վերցրեցին եւ քսեցին դեմքներին ու ձեռքերին: Դրանից անմիջապես հետո ռումբ պայթեցրին Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անդամների հավաքատեղիում: Ահաբեկիչները ռումբ նետեցին նաեւ իմ ընկերոջ վրա: Նա մաս-մաս եղավ, գլուխը ոտքիս տակ ընկավ»,-պատմել է աղջիկը:

Անկարայի ահաբեկչությունից հետո Թուրքիան հրապարակել է երկար ժամանակ որոնման մեջ գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 21 մահապարտների ցուցակը: Ցուցակում, որի մեջ 6 կանանց անուններ են, «կենդանի ռումբ» բնութագրվող ադրբեջանցի կնոջ անուն էլ կա: Դա Թուրքիայում որոնման մեջ գտնվող Ուլքեր Մամեդովան է, հայտնում է «Միլիեթ» թերթը:

Հայերեն العربية

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին