Մշակույթ

Ամենահայտնի հայկական ռոք խումբը կարժանանա «Փարաջանով-Վարդանով» ամենամյա մրցանակին

1 րոպեի ընթերցում

Ամենահայտնի հայկական ռոք խումբը կարժանանա «Փարաջանով-Վարդանով» ամենամյա մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին իրազեկման բարձրացման համար System Of A Down ռոք խմբի անդամները կարժանանան Փարաջանով-Վարդանով ինստիտուտի ամենամյա մրցանակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ամերիկյան contactmusic.com կայքը, խմբի անդամները կպարգևատրվեն «Արթնացրեք հոգիները» համերգաշարի համար, որի նպատակն էր համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել Հայոց ցեղասպանության թաստի վրա:

Մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում:

2014 թվականին Փարաջանով-Վարդանով ինստիտուտի մրցանակին է արժանացել Օսկարակիր ռեժիսոր Մարտին Սքորսեզեն՝ Փարաջանովի «Նռան գույնը» գլուխգործոցի վերականգնման աշխատանքում ունեցած իր ներդրումի համար:

Ինստիտուտըհիմնվել է 2010 թվականին Հոլիվուդում՝վարպետի ստեղծագործությունները ուսումնասիրելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում